Ադրբեջանում երիտասարդ կինը ինքնասպան է եղել

13:33, 28 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում 3 երեխաների մայրը ինքնասպանությամբ վերջ է տվել կյանքին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվականը:

Ադրբեջանի Քոբուստանի շրջանի Արաբշալբաշ գյուղի բնակչուհին` 1991 թվականին ծնված Ինթիզար Մամեդովան,  իր տանը, որտեղ բնակվում էր 3 երեխաների հետ, ինքնասպան է եղել:

Ինքնասպանության պատճառները հայտնի չեն: Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

Ադրբեջանում ինքնասպանների տարիքը սրընթացորեն երիտասարդանում է, իսկ շատ դեպքերում ինքնասպանությունների մի մասը իշխանությունները ներկայացնում են որպես սպանություն կամ դժբախտ դեպք: Մանկական հոգեբույժ Նարմինա Հաջիեւայի խոսքով` վերջին 10-20 տարում Ադրբեջանում մանկական ինքնասպանությունների թվաքանակը 15-16 անգամ աճել է:

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում տեղի ունեցած 247 ինքնասպանություններից 28-ը գործել են անչափահասներ, 112-ը` կանայք: 2016 թվականին Ադրբեջանում ինքնահրկիզման 18 փորձ է գրանցվել, որից 15-ը մահվան ելքով ավարտ է ունեցել:

Մամուլի հրապարակումների եւ հետազոտությունների համաձայն` ինքնասպանություններն Ադրբեջանում ավելի շատ տեղի են ունենում նյութական դժվարությունների պատճառով:


© 2009 ARMENPRESS.am