Ինդոնեզիայի իշխանությունները շուրջ 400 զբոսաշրջիկների են փնտրում հրաբխի մերձակայքում

11:09, 28 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի իշխանությունները փնտրում են շուրջ 400 զբոսաշրջիկների, որոնց մեծամասնությունը օտարերկրյա քաղաքացիներ են, որպեզի նրաց տարհանեն Բարուջարի հրաբխի ժայթքումից հետո: Այդ մասին, ինպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 28-ին հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ հղում անելով Աղետների կանխման ազգային գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոհոյի հայտարարությանը:

«Մենք դեռեւս որոնում ենք 389 զբոսաշրջիկների, որոնք հմնականում օտարերկրացիներ են, որպեսզի պարզենք նրանց վիճակը եւ անհապաղ տարհանում իրականացնենք»,- ասել Է Նուգրոհոն:

Նշվում Է, որ ներկայում հրաբխի ժայթքման հետեւանքով տարհանված Է մոտավորապես 1100 մարդ:

Սեպտեմբերի 27-ին սկսվել Է Բարուջարի հրաբխի ժայթքումը Ինդոնեզիայի կենտրոնական մասում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am