Ջիմ Յոն Կիմը վերընտրվել Է Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնում

10:40, 28 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջիմ Յոն Կիմը միաձայն վերընտրվել Է Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:

Նրա հերթական հնգամյա ժամկետն սկսվում Է 2017 թվականի հուլիսի 1-ից: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նրան երկրորդ ժամկետով ՀԲ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրել Էր օգոստոսի վերջին:

Ջիմ Յոն Կիմը Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնն ստանձնել Է 2012 թվականի հուլիսի 1-ին: Նա ՀԲ-ի 12-րդ նախագահն Է:

Համաշխարհային բանկը միջկառավարական ֆինանսավարկային կազմակերպություն Է, առաջատար համաշխարհային ներդրումային ինստիտուտ, որը միավորում Է 184 բաժնետեր-պետությունների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am