Փրկարարներն ավտոբուս են արգելափակումից դուրս բերել

19:57, 27 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 27-ին, ժամը 11.27-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի  Միկրոշրջան թաղամասի թիվ 268 շենքի մոտակայքում ավտոբուսը բարցրացել է քարերի վրա և արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՊԱԶ-32054» մակնիշի 3562L պ/հ (վարորդ Ա. Ղ.) ավտոբուսը: 


© 2009 ARMENPRESS.am