Պրահայում հիպերմարկետի առջև կրակ բացած ՀՀ քաղաքացու նկատմամբ հայտարարվել է հետախուզում

17:50, 27 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինները պարզել են, որ 2016թ-ի հուլիսի 1-ին մայրաքաղաքի Զլիչին թաղամասի «Գլոբուս» հիպերմարկետի առջև տեղի ունեցած հրաձգություն հեղինակը ՀՀ քաղաքացի Նորայր Ծատուրյանն է եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Aroundprague»-ն: Քննության վարկածով՝ հենց նա է հրաձգությունը սկսել, ինչի արդյունքում վիրավորվել է 47-ամյա տղամարդ:

«Ոստիկանությունն ունի բավականաչափ ապացույցներ, որպեսզի Հայաստանի քաղաքացուն մեղադրի կատարվածի համար»,- այս տեղեկությունը հաստատել է Պրահայի ոստիկանության մամուլի քարտուղար Անդրեա Զոուլովան: Ծատուրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Հրաձգությունը տեղի էր ունեցել Պրահայի Զլիչիչ թաղամասում ՝ «Գլոբուս» հիպերմարկետի առջև, ինչի հետևանքով 47-ամյա տեղամարդ է վիրավորում ստացել: Ոստիկանությունը տեղի ունեցածը գնահատում է որպես մահափորձ: Ծատուրյանին սպառնում է մինչեւ 18 տարվա ազատազրկում:


© 2009 ARMENPRESS.am