Բերդում այրվել է բնակիչներից մեկի ցախանոցը

15:30, 25 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 25-ին, ժամը 13.16-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Ա.Մանուկյան փողոցի սկզբնամասում այրվում է ցախանոց:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.19-ին, մարվել՝ 13.32-ին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Ա.Մ.-ին պատկանող տանը կից օժանդակ շինությունում այրվել է մոտ 4 խ.մ փայտ:

 


© 2009 ARMENPRESS.am