ՀՀ կառավարությունը քննարկել է 2017 թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակը

16:07, 23 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում սեպտեմբերի 23-ին քննարկվել է Հայաստանի Հանրապետության 2017 թ. պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մասնավորապես, «ՀՀ 2017 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել ՀՀ քաղաքաշինության, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ բնապահպանության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ առողջապահության նախարարությունների, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի, ՀՀ միգրացիոն պետական ծառայության, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ղեկավարները, Երևանի քաղաքապետը, ՀՀ մարզպետները: 


© 2009 ARMENPRESS.am