ՀՀ Նախագահի հրամանագրերով մի շարք նոր նախարարներ են նշանակվել

12:51, 20 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք նախարարների նշանակման հրամանագրեր է ստորագրել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի հրամանագրով Աշոտ Մանուկյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում:

Իգնատի Առաքելյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի, Վահան Մարտիրոսյանը` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնում:

ՀՀ Նախագահի հրամանագրով Վարդան Արամյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով նա նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում: 


© 2009 ARMENPRESS.am