Նեթանյահուն հայտարարել է, որ Աբբասի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ցանկացած վայրում

16:38, 12 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուքսեմբուրգի իշխանություններն առաջարկել են վերջին տարիների ընթացքում առաջին անգամ անցկացնել պաղեստինա-իսրայելական գագաթնաժողով, Իսրայելի համար այդ հնարավորությունն ընդունելի է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն:

Միաժամանակ, հայտնի է, որ երկու հակամարտող պետությունների առաջնորդները հայտարարել են, որ սկզբունքորեն աջակցում են իրենց հանդիպումը Մոսկվայում անցկացնելու՝ ռուս դիվանագետների նախաձեռնությանը և մեկը մյուսի վրա թողել պատասխանատվությունն այն բանի, որ մինչ օրս գագաթնաժողովը չի համաձայնեցվել:

«Վարչապետ Բետտելն ինձ հրավիրել է Լյուքսեմբուրգ, նա ասել է, որ հնարավոր է՝ այնտեղ ժամանեն նաև պաղեստինցիները: Այնպես որ՝ կամ Մոսկվան, կամ Լյուքսեմբուրգը: Մենք կտեսնենք` կամ նա, կամ նա, կամ մեկ այլ վայր»,- Երուսաղեմում հայտարարել է Նեթանյահուն` Լյուքսեմբուրգի իր գործընկերոջ` Կսավյե Բետտելի հետ հանդիպման ժամանակ:  

Միաժամանակ, Իսրայելի վարչապետը նշել է, որ իրենք մշտապես կողմ են առանց նախապայմանների ուղիղ բանակցություններին:


© 2009 ARMENPRESS.am