Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

17:53, 28 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի  տարածքում օգոստոսի 29-31-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 1-2-ը շրջաններում մեժ մասում առավելապես երեկոյան ժամերին սպասում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին կլինի հարավային 2-7 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 29-31-ն էապես չի փոխվի, իսկ սեպտեմբերի 1-2-ը կնվազի 2-4 աստիճանով, և սեպտեմբերի 2-ի ցերեկը Երևանում կկազմի 30-32 աստիճան, իսկ Արարատի և Արմավիրի մարզերում՝ 30-33 աստիճան։

Երևանում օգոստոսի 29-31-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 1-ի և 2-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն:


© 2009 ARMENPRESS.am