Հենրիխ Մխիթարյանն իր ակտիվությամբ նպաստեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հաղթանակին

22:53, 27 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվելիս ուժերը չափեց «Հալլ Սիթի»-ի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, որ դժվարին պայքարում մանկունյանցիները կորողացել են ավելացրած ժամանակում հասնել հաղթանակի:

Անարդյունք առաջին խաղակեսից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը երկրորդ կեսը սկսեց լի վճռականությամբ: Ի տարբերություն նախորդ հանդիպումների` այս խաղում Հենրիխ Մխիթարյանը ստացավ ավելի շատ խաղաժամանակ: Կես ժամ անցնացնելով խաղադաշտում` Մխիթարյանն իրեն դրսևորեց որպես թիմի ամենանաակտիվ խաղացողներից մեկն էր:

«Յունայթեդ»-ը մինչև վերջին վայրկյանները պայքարեց հաղթանակի հասնելու համար, և հանդիպմանը ավելացրած ժամանակում Ուեյն Ռունիի անցումից հետո Մարկուս Ռեշֆորը հաղթանակ պարգևեց իր թիմին նվազագուն հաշվով:


© 2009 ARMENPRESS.am