Ինդոնեզիայում գրեթե 10 հազար մարդ է տարահանվել Սինաբունգ հրաբխի պատճառով

11:04, 25 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի Սումատրա կղզու հյուսիսի բնակավայրերից գրեթե 10 հազար մարդ Է տարահանվել Սինաբունգ հրաբխի ակտիվացումից հետո: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Detick նորությունների պորտալը:

Ներկայում տեղական իշխանությունները լիովին փակել են հրաբխի խառնարանից 7 կիլոմետր հեռավորությամբ գոտին: Մոխրի առաջին արտանետումը գրանցվել Է օգոստոսի 24-ին, օրվա ընթացքում հրաբուխը շարունակել Է ակտիվությունը, ծխի եւ շիկացած մասնիկների սյան բարձրությունը հասել Է 3,5 կիլոմետրի:

Սինաբունգը համարվում Է գործող հրաբուխ, ծովի մակերեւույթից դրա բարձրությունը հասնում Է 2460 մետրի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am