Toyota-ն 1,43 մլն ավտոմոբիլ Է հետ կանչում անվտանգության բարձերի անսարքության պատճառով

14:42, 29 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Toyota Motor կոնցեռնն ամբողջ աշխարհից 1,43 միլիոն ավտոմեքենա Է հետ կանչում անվտանգության բարձերի անսարքության պատճառով: Ինչպես ասված Է կորպորացիայի հաղորդագրության մեջ, դա կապված Է անվտանգության բարձերի աշխատանքում հնարավոր անսարքությունների հետ, որոնք կարող են հանգեցնել ուղեւորների եւ վարորդների վնասվածքների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  

Ավելի վաղ ասվում Էր սոսկ 2010 – 2012 թվականների թողարկման Prius, 2010 եւ 2012 թվականների թողարկման Prius Plug-In, ինչպես նաեւ 2011 եւ 2012 թվականների թողարկման Lexus CT 200h մոդելների 482 հազար ավտոմեքենաների հետկանչման մասին:

Կիոդո գործակալության տվյալներով՝ հետկանչման ծրագրի մեջ են մտնում նաեւ այլ ավտոմեքենաներ, այդ թվում՝ թողարկված 2008-ից մինչեւ 2012 թվականներն ընկած ժամանակամիջոցում: Հյուսիսային Ամերիկայում եւ Մեքսիկայում հետ Է կանչվում 495 հազար ավտոմոբիլ, Եվրոպայում՝ 141 հազար, իսկ բուն Ճապոնիայում՝ միանգամից 743 հազար ավտոմոբիլ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am