Գիտնականների ստեղծած մեքենան թույլ Է տալիս միտքը փոխադրել խոսքի

16:30, 31 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բերքլիի համալսարանի հետազոտողները մշակել են տեխնոլոգիա, որը թույլ Է տալիս միտքը փոխադրել խոսքի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Daily Mail հրատարակությունը: Մշակումը հիմնված Է գլխուղեղի ակտիվության վերլուծության վրա:    

Գիտնականները կատարել են հետազոտություն, որի շրջանակներում զուգադրել են ուղեղի ակտիվությունը բառեր արտասանելիս, դրանք պատկերացնելիս եւ ընկալելիս: Մի քանի տարվա փորձարկումներից հետո, գլխի քունքային մասի ակտիվությունը գրանցող սարքին հաջողվել Է արտաբերել մարդու մտքում պահած բառը:

Բացառիկ մշակումն, ինչպես ենթադրում են տեխնոլոգիայի հեղինակները, կօգնի խոսքի խանգարումով տառապող մարդկանց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am