«Իսլամական պետություն» զինյալները Սիրիայի հյուսիսում սպանել են 48 խաղաղ բնակչի

20:14, 30 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Սիրիայի հյուսիսում սպանել են 48 խաղաղ բնակչի: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին:  

Գործողությունը տեղի է ունեցել մայիսի 27-ին, այն բանից հետո, երբ զինյալները գրավել են Սիրիայի հյուսիսում գտնվող գյուղերից մեկը: Գյուղի շրջափակումից հետո զինյալները ստուգում են անցկացրել խաղաղ բնակիչների շրջանում, որի հետևանքով որոշներին գերի են վերցրել: «Իսլամական պետության» զինյալները գերի վերցրած խաղաղ բնակիչներին հավաքվել են մեկ տեղում, որտեղ նրանց բոլորին սպանել են:

Տեղի կազմակերպությունները հրապարակել են սպանվածների անունները: 


© 2009 ARMENPRESS.am