Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպանին

16:10, 30 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը մայիսի 30-ին Բիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքի գրասենյակում ընդունել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Սամվել Մկրտչյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանից:

Վեհափառ Հայրապետն ու դեսպանը խորհրդակցությունների ընթացքում քննարկել են Հայաստան-Սփյուռք համագործակցությանը, Ղարաբաղի ներկայիս կացությանը և Լիբանանի ու Հայաստանի տնտեսական գործակցությանն առնչվող խնդիրներ ու աշխատանքներ։

Դեսպան Մկրտչյանն այցելել է հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող հուշարձան եւ ծանոթացել Սուրբ Աստվածածին վանքի բաժանմունքներին։


© 2009 ARMENPRESS.am