Մարկո Ռոյսի կարծիքով «Բորուսիա»-ին պետք են նոր բարձրակարգ ֆուտբոլիստներ

14:14, 30 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա» ակումբի հարձակվող Մարկո Ռոյսը կարծում է, որ ակումբին պետք են նոր բարձրակարգ ֆուտբոլիստներ:
«Ես ցանկանում եմ մյուս մրցաշրջանում պայքարել մեծ նպատակների համար: Որպես ակումբի առաջատար ֆուտբոլիստ՝ ուզում եմ, որ իմ ակումբն էլ ավելի ուժեղ լինի: Ուստի սպասում եմ նոր ֆուտբոլիստների «Բորուսիա»-ում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռոյսի խոսքը մեջ է բերում «Funke Mediengruppe»-ը:

Անցած մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիա» ակումբը  Գերմանիայի առաջնությունում գրավել է երկրորդ տեղը՝ 10 միավորով ետ մնալով Մյունխենի «Բավարիա»-ից:




© 2009 ARMENPRESS.am