Հարկային համակարգի բարեփոխումները պետք է միտված լինեն տնտեսական աճի խթանմանը. Արծվիկ Մինասյան

12:48, 30 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային համակարգի բարեփոխումների սկզբունքային հարցադրումը պետք է լինի տնտեսական աճի զարգացման խթանումը: Ազգային ժողովում ՀՀ 2015 թ. պետական բյուջեի կատարողական հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հարցին:

«Հավատացեք, որ այս հանձնարարականը եղել է թե հանրապետության նախագահի կողմից, թե կառավարությունում քննարկումների ժամանակ հիմնական սկզբունքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Նա հավելեց, որ  դա կառավարության ընդհանուր տեսակետն է: «Կառավարությունն այս հարցում հանդես է գալիս որպես միասնական մարմին: Չի կարող կառավարության առանձին գերատեսչություն այլ տեսակետ ունենալ, քան կառավարության տեսակետն է»,- եզրափակեց Մինասյանը:


© 2009 ARMENPRESS.am