Ավստրալիայում փնտրում են կոկորդիլոսի հարձակմանը ենթարկված 40-ամյա կնոջը

11:02, 30 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Քվինսլենդի նահանգի ոստիկանությունն ու փրկարարները որոնում են մի կնոջ, որին, ինչպես ենթադրվում է տարել է կոկորդիլոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ABC հեռուստաընկերությունը:

Տագնապ է հնչեցրել նրա ընկերուհին, ով պատնել է, որ մայիսի 29-ի երեկոյան իրենք միասին լողում էին Թորնթոն-Բիչի (Քեռնսից մոտավորապես 70 կիլոմետր հեռավորության վրա) ափի մոտ: Հանկարծ կինը ճչացել է, որ իրեն քաշում-տանում է կոկորդիլոսը: Ընկերուհին փորձել է օգնել, բայց չի կարողացել:

Ոստիկանությունը եւ փրկարարները, որոնց միացել են կամավորներ, գիշերը որոնել են կորածին, որոնումները շարունակվում են երկուշաբթի առավոտյան:

Լուրջ երկյուղներ կան, որ կինը զոհվել է: Կորածի անունը դեռեւս չի բացահայտվում, միայն հայտնի է, որ նա մոտավորապես 40 տարեկան է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am