Երևանում հացի փուռ է այրվել

17:12, 29 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 29-ին, ժամը 12.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում այրվում է հացի փուռ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 43 հասցեում գտնվող «Բոքոնիկ» հացի և քաղցրավենիքի արտադրամասում 10 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.32-ին, մարվել՝ 12.46-ին: Խոհանոցում (10 քմ) այրվել է սառնարան, վառարան, 2 գազի բալոն (10 և 20 կգ-անոց), կախովի առաստաղից 3 քմ հատված, կոտրվել են վաճառասրահի պատուհանները, և ջերմահարվել առաստաղի 3 քմ հատված:

1980 թ. ծնված Ս. Ե.-ն ստացել է աջ և ձախ ձեռքերի այրվածքներ: Տուժածը տեղում ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից:

 


© 2009 ARMENPRESS.am