Մարտունի-Վարդենիս-Սոթք մայրուղու 4,6 կմ հատվածի հիմնանորոգումը կմեկնարկի 25 օր հետո. նախարարություն

14:54, 28 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը պարզաբանում է տարածել Մարտունի – Վարդենիս – Սոթք միջպետական(Մ-11) մայրուղու կմ 6,5-11,1 հատվածի անբարեկարգ վիճակի հետ կապված տեղեկատվության առնչությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, նշված ճանապարհահատվածը ներառված է «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրով Համաշխարհային բանկի միջոցներով 2016թ. հիմնանորոգվող ճանապարհների ցանկում։

Ճանապարհահատվածի հիմնանորոգման համար մրցույթն արդեն հայտարարված է, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքում:

Ըստ սահմանված ընթացակարգի՝ 25 օր հետո կմեկնարկեն ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։


© 2009 ARMENPRESS.am