Գերմանիայում աճել է փախստականների դեմ հանցագործությունների թիվը

14:30, 28 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գերմանիայում փախստականների դեմ հանցագործությունների մասշտաբները շարունակում են աճել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ինտերֆաքս»-ը հայտնում է,որ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մազյերայի կարծիքով՝ իրավիճակը վատթարացել է դեռ 2016թ.  առաջին ամիսներին:

ՆԳՆ հաշվարկներով, այս տարվա հունվարից սկսած՝ փախստականների համար նախատեսված կենտրոններից 449-ի վրա հարձակումներ են իրականացվել, այդ թվում 82-ը՝ բռնի ուժի կիրառմամբ: Բացի այդ՝ կենտրոններից դուրս գրանցվել է փախստականների դեմ հանցագործության 650 դեպք:

Միգրացիոն ճգնաժամի սկզբից ի վեր Գերմանիան դարձել է ներգաղթյալների համար նախընտրելի ուղղությունը: Այդպես, 2015 թ. գերմանական իշխանությունները արձանագրել են 1,1 մլն ապօրինի ներգաղթյալի մուտքը երկրի տարածք:

Լուսանկարը` AFP


© 2009 ARMENPRESS.am