Մոուրինիոն կստանա 20 միլիոն եվրո հավելավճար Չեմպիոնների լիգայում հաղթելու դեպքում

13:05, 28 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինիոն կստանա 20 միլիոն եվրո հավելավճար, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «Championat»-ը:

Յոզե Մոուրինիոի աշխատավարձը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում կազմելու է տարեկան 13 միլիոն եվրո:

Պորտուգալացի մասնագետը նախկինում մարզել է «Պորտու», «Չելսի», «Ռեալ» և «Ինտեր» ակումբները: Իտալական «Ինտեր» և պորտուգալական «Պորտու» ակումբների հետ նա դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող:


© 2009 ARMENPRESS.am