Յուրի Խաչատուրովը հերքում է ապրիլյան պատերազմից առաջ հակառակորդի տեղաշարժի մասին իր տեղյակ լինելը

12:30, 28 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հերքեց այն տեղեկատվությունը, թե ինքը տեղյակ է եղել ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ հակառակորդի զորքերի տեղաշարժի մասին: Սարդարապատում լրագրողների հետ հանդիպմանը նա այդ տեղեկատվությունը համարեց սուտ:

«Այդ բոլոր լուրերը սուտ են և միտված են բանակը կազմաքանդելուն։ Դուք ի՞նչ է, ուզում եք բանակը կազմաքանդել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Յուրի Խաչատուրովը։

Գեներալ Խաչատուրովն անդրադարձավ նաև իր շքեղ առանձնատան մասին լուրերին: «Դուք իմ տունը տեսե՞լ եք։ Իմ տունը 600 քառակուսի մետր է, բնակարանս վաճառել եմ, դա եմ գնել»,-հավելեց նա։


© 2009 ARMENPRESS.am