Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորրը

10:54, 28 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից, հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:


© 2009 ARMENPRESS.am