Ավստրալիայում մեկկիլոմետրանոց մարդատար գնացք Է հայտնվել

17:37, 27 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայում հայտնվել Է 1,1 կիլոմետր երկարությամբ մարդատար գնացք: «Գան» շարժակազմը ներառում Է 44 վագոն: Ինչպես գրում Է The Daily Mail-ը, ավելի վաղ գնացքը բաղկացած Է եղել 30 վագոնից, իսկ նրա երկարությունը 200 մետրով պակաս Է եղել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսպիսով՝ նորացված «Գան»-ը ամենաերկար գնացքն Է դարձել Ավստրալիայում: Մայիսի 22-ին այն մեկնել Է այս տարի իր առաջին ճանապարհորդությանը ամբողջ երկրի տարածքում՝ հարավում գտնվող Ադելաիդայից մինչեւ հյուսիսային Դարվին: Ճանապարհորդությունը տեւել Է գրեթե երեք օր:

«Գան»-ի միջին արագությունը ժամում 85 կիլոմետր Է: Այն կարող Է զարգացնել ժամում մինչեւ 116 կիլոմետր: Ընդհանուր քաշը շուրջ 2,2 հազար տոննա Է: Գնացքը քաշում են երկու լոկոմոտիվներ: Ամեն տարի մայիսից մինչեւ օգոստոս գնացքը երթեւեկում Է Ավստրալիայի հարավի եւ հյուսիսի միջեւ:

Աշխարհում ամենաերկար մարդատար գնացքը համարվում Է Բելգիայի այն գնացքը, որը բաղկացած Է 70 վագոնից: Շարժակազմը, որի ընդհանուր քաշը շուրջ 2,7 հազար տոննա Է, իսկ երկարությունն ավելի քան 1,7 կիլոմետր, գործարկվել Է 1991 թվականին:


© 2009 ARMENPRESS.am