Դատարանը իտալացուն թույլատրել է ալիմենտը վճարել պիցցայով

17:17, 27 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Պադույա քաղաքի դատարանը ճանաչել Է նախկին կնոջն ալիմենտը պիցցայի տեսքով վճարելու տեղի բնակչի (նրա անունը չի ճշտվում) իրավունքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 27-ին հայտնել Է The Local-ը:  

50-ամյա իտալացու դեմ հայց Է ներկայացրել նրա նախկին կինը: Սակայն դատավոր Կիարա Բիտոցին պատասխանողի կողմն Է բռնել: Նրա խոսքով՝ տղամարդն իրավունք ունի ալիմենտն ուտելիքով վճարել, եթե նրա աշխատավարձը բավարար չԷ դստերը պահելու ծախսերը հոգալու համար: 

Ամուսնալուծությունից անմիջապես հետո նախկին ամուսինների միջեւ պայմանավորվածություն Էր ձեռք բերվել, որ տղամարդն ամեն ամիս 300 եվրո կփոխանցի իրենց ընդհանուր դստերը պահելու համար: Սակայն նա, լինելով պրոֆեսիոնալ պիցմեյքեր-խոհարար, սկսել Է իր երեխայի մորն այդ գումարի պիցցա ուղարկել:


© 2009 ARMENPRESS.am