Արա Վարդանյանը հուսով է` տարիների ընթացքում հիմնադրամը կլուծի Արցախի բազմազավակ ընտանիքների բնակարանի հարցը

14:39, 27 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում ապրում են երկու հարյուրից ավելի 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներ, որոնց բնակարանով ապահովելու հարցը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ուշադրության կենտորում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նշեց, որ Արցախի բազմազավակ ընտանքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը, հնարավոր է, դառնա առանձին ուղղություն ու տարիների ընթացքում բնակարանների հարցին լուծում տրվի: «Ընդհանուր առմամբ, ԼՂ-ում այս պահի դրությամբ կան երկու հարյուրից ավելի հինգ և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներ, չի բացառվում, որ ծրագիրը կշարունակի գործել որպես հիմնադրամի առանձին ուղղություն, և մի քանի տարվա ընթացքում կկարողանանք ապահովել այդ ընտանիքներին բնակարաններով»,-ասաց նա: Արա Վարդանյանի խոսքով` ներկայում կառուցվել է 22 տուն, ևս 10-ի կառուցման մրցույթ կայտարարվի ամռանը և մոտ 32 տուն հաստատ կկառուցվի:

Վարդանյանը նաև տեղեկացրեց, որ հիմնադրամի աջակցությամբ Գյումրիում նոր բնակարան է տեղափոխել 24 անօթևան ընտանիք:


© 2009 ARMENPRESS.am