Իվանիշվիլին պատմելու Է իր պլանների մասին

13:58, 27 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, որին ընդդիմությունը մեղադրում Է երկիրը կուլիսների հետեւից կառավարելու մեջ, մտադիր Է ապագայի իր պլանները բաց նամակով հրապարակել մայիսի 30-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առաջին նման նամակը Իվանիշվիլին, որը երկար տարիներ զբաղվում Էր բարեգործությամբ, ընդ որում՝ խուսափելով հանրության առջեւ հայտնվելուց, տարածել Է 2011 թվականի հոկտեմբերին: Այն ժամանակ նա ազդարարեց իր մուտքը քաղաքականություն: Շուտով նա ստեղծեց «Վրացական երազանք» կոալիցիան, որը հաղթեց 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում: Իվանիշվիլին գլխավորեց կառավարությունը, բայց մեկ տարի անց պաշտոնաթող եղավ:

«Երկուշաբթի օրը կհրապարակվի իմ նամակը եւ այնտեղ կխոսվի ամեն ինչի մասին: Եվ դուք կկարողանաք ծանոթանալ իմ բոլոր դիրքորոշումներին, որոնք ձեզ հետաքրքրում են»,-լրագրողներին ասել Է Իվանիշվիլին: 

Ավելի վաղ «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն հայտարարել Է, թե Իվանիշվիլին մտադիր Է միանալ կուսակցության նախընտրական արշավին:

Այսօրվա դրությամբ «Վրացական երազանք» կոալիցիան փաստորեն տրոհված Է. յուրաքանչյուր կուսակցություն ինքնուրույն Է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, որոնք տեղի  կունենան հոկտեմբերի 8-ին, հաղորդել Է Sputnik-ը:


© 2009 ARMENPRESS.am