Ադրբեջանը ԼՂ շփման գծում դիպուկահար հրացաններ է կիրառել

08:30, 27 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի շփման գծում անցնող գիշեր կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում օգտագործելով նաև դիպուկահար հրացաններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ նշվում է. «Մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը մնացել է հանգիստ:

Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում օգտագործելով նաև դիպուկահար հրացաններ:

ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»:


© 2009 ARMENPRESS.am