Ուկրաինայի անվտանգության ծառայությունը 5 տարի ժամկետով արգելել է Միխայիլ Գորբաչովի մուտքը երկիր

19:47, 26 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ուկրաինայի անվտանգության ծառայությունը արգելել է Միխայիլ Գորբաչովը մուտքը երկիր հինգ տարի ժամկետով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է անվտանգության ծառայության մամուլի վարչությունը:

«Ղրիմի անեքսիային հանրայնորեն աջակցելու համար Միխայիլ Գորբաչովին հինգ տարիների ընթացքում չի թույլատրվում մուտք գործել Ուկրաինա», - ասվում է Ուկրաինայի ԱԾ-ի հաղորդագրության մեջ՝ Twitter միկրոբլոգում:

Ավելի վաղ նախկին ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը կիրակնօրյա Sunday Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ղրիմի հետ կապված խնդրի դեպքում կվարվեր այնպես, ինչպես  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

Լուսանկարը` ТАСС


© 2009 ARMENPRESS.am