Ֆրանսիայի ատոմակայանների աշխատողները միացել են գործադուլավորներին

17:55, 26 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ատոմային Էլեկտրակայանի աշխատողները մայիսի 26-ին միացել են այն գործադուլներին, որոնք հայտարարվել են ի նշան աշխատանքային օրենսդրության բարեփոխման դեմ բողոքի: Այդ մասին, ինչպես  տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BBC-ն:

Ֆրանսիայում ԷլեկտրաԷներգիայի շուրջ 75 տոկոսն արտադրվում Է 58 միջուկային ռեակտորներում:

CGT («Աշխատանքի համընդհանուր համադաշնություն») արհմիությունը հայտնում Է, որ Ֆրանսիայի 19 ԱԷԿ-ից 16-ի աշխատողները քվարկել են մեկօրյա գործադուլի օգտին:

Նավթավերամշակման ձեռնարկությունների արհմիությունները զանգվածային գործադուլ են կազմակերպել՝ երկրի կառավարությունից պահանջելով հրաժարվել աշխատանքային օրենսդրության փոփոխման պլաններից, որն ընդլայնում Է գործատուների իրավունքները: Բողոքի ակցիային միացել են Էլեկտրակայանների եւ տրանսպորտի աշխատողները:

Electricite de France (EDF) ֆրանսիական պետական ընկերությունը՝ աշխարհում ատոմային Էլեկտրակայանների խոշորագույն օպերատորը, հրաժարվել Է մեկնաբանել, թե ատոմակայանների մեկօրյա գործադուլն ինչպես կանդրադառնա սպառողներին Էլեկտրականության մատակարարման վրա:

Մայիսի 25-ից Ֆրանսիան սկսել Է օգտագործել վառելիքի ռազմավարական պահուստները՝ բողոքի ակցիաների եւ գործադուլների պատճառով, որոնք կանգնեցրել են երկրի ութ նավթավերամշակման գործարաններից վեցի աշխատանքը:

Տրանսպորտի նախարարության գնահատմամբ՝ երկրի ավտոլցակայանների 46 տոկոսը բենզինի մատակարարումների ընդհատումների խնդիրներ ունի: Մայիսի 23-ից ավտոլցակայաններում երկար հերթեր են գոյացել:

Ֆրանսիայի վառելիքի ռազմավարական պահուստը նախատեսված Է 115 օրվա համար, դրանից արդեն հանվել են եռօրյա պաշարները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լուսանկարը` GETTY


© 2009 ARMENPRESS.am