Հնդկաստանում գրեթե 7 կիլոգրամ քաշով աղջիկ Է ծնվել

17:30, 26 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում գրեթե 7 կիլոգրամ քաշով աղջիկ Է ծնվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 26-ին հայտնել Է CNN հեռուստաալիքը:

Արտասովոր խոշոր նորածինը լույս աշխարհ Է եկել կեսարյան հատման օգնությամբ: Աղջկա քաշը կրկնակի գերազանցում Է Հնդկաստանում նորածինների միջին քաշը:

19 տարեկան մոր համար այդ ծնունդն առաջինն Էր, նշում Է հեռուստաալիքը: Ե՛վ մայրը, ե՛ւ նորածինը իրենց լավ են զգում:

Հնդկաստանի համար նորածնի նման քաշը կարող Է ռեկորդ դառնալ: Սակայն համաշխարհային ռեկորդը չի գերազանցվի. Գիննեսի ռեկորդների գրքի վարկածով՝ 10,3 կիլոգրամ քաշով ամենախոշոր նորածինը 1995 թվականին ծնվել Է Իտալիայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am