Թիմ Քուկը iPhone Է նկատել Ռեմբրանդտի նկարում

16:47, 26 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերության ղեկավար Թիմ Քուկն Ամստերդամ կատարած այցի ժամանակ հայտարարել Է, որ iPhone Է նկատել Ռեմբրանդտի նկարներից մեկում: Քուկը կատակով հավելել Է, որ դա թույլ Է տալիս խոսել այն մասին, որ գաջեթն ստեղծել են XVII դարում: Apple-ի ղեկավարն այս  մասին մայիսի 25-ին պատմել Է CNBC հեռուստաալիքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  

Ծրագիրը վարողը Քուկին հարցրել Է, թե նա գիտե արդյոք, թե երբ Է ստեղծվել iPhone-ը, ինչին ի պատասխան Apple-ի ղեկավարը հայտնել Է, որ մինչեւ վերջին ժամանակներս համոզված Էր պատասխանի հարցում, բայց այժմ ամեն ինչ փոխվել Է: «Անցյալ երեկո մենք Նելլի հետ գնացինք դիտելու Ռեմբրանդտի նկարները, եւ ես ցնցված Էի՝ տեսնելով նրա գործերից մեկը: Այնտեղ iPhone կար»,- կատակել Է Քուկը:  

Նրա «գյուտին» վայրկենապես ուշադրություն են դարձրել Twitter-ի օգտատերերը, ոմանք սկսել են iPhone-ով նկարը հրապարակել իրենց միկրոբլոգներում:


© 2009 ARMENPRESS.am