Արցախում զինծառայող է մահացել

12:21, 26 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մայիսի 25-ին` ժամը 18.20-ի սահմաններում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վահե Արգամի Եղոյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:


© 2009 ARMENPRESS.am