Ժնեւում սկսել է աշխատել Սիրիայում հրադադարի մոնիթորինգի ռուս-ամերիկյան կենտրոնը

15:32, 4 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնեւում մայիսի 4-ին սկսել Է աշխատել Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի խախտումների օպերատիվ հակազդման ռուս-ամերիկյան կենտրոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է Ժնեւում ՄԱԿ-ի բաժանմունքին եւ միջազգային մյուս կազմակերպություններին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը:

«Կենտրոնն այսօր սկսեց աշխատել,-ասել Է նա:- Մենք ակնկալում են, որ կենտրոնի արդյունավետ աշխատանքը կօգնի կանխել ու կասեցնել Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի խախտումները»:

Լուսանկարը` ТАСС


© 2009 ARMENPRESS.am