Արոնյանը հաղթել է Կարլսենին և գլխավորում է Ստավանգերի մրցաշարային աղյուսակը

20:49, 28 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող «Norwey Chess» գերմրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակի է հասել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ պայքարում: «Արմենպրես»-ը հայտնում է, որ այժմ Արոնյանը հավասարվել է Կարլսենին և գլխավորում է մրցաշարարային աղյուսակը:

Արոնյան-Կարլսեն պարտիան ավարտվել է 31-րդ քայլին, երբ սևերով հանդես եկող աշխարհի չեմպիոնը խոնարհել է իր թագավորին: Ստավանգերի մրցաշարի վերջին՝ 9-րդ տուրից առաջ Արոնյանն իրական հնարավորություն ունի մրցաշարի հաղթող դառնալու:

Ապրիլի 29-ին կայանալիք վերջին տուրում Հայաստանի առաջատար շախմատիստի մրցակիցը հնդիկ Հարիկրիշնան է, ով 8-րդ տուրում դեռ մրցում է աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի դեմ: Հաղթանակի դեպքում հնդիկ շախմատիստը ևս կհավասարվի Արոնյանին ու Կարլսենին, ովքեր 5 միավորով գլխավորում եմ մրցաշարային աղյուսակը:


© 2009 ARMENPRESS.am