Արամ Ա կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչներին

16:06, 28 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Մայրավանքի իր գրասենյակում ընդունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչները` Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ-ում վերջին զարգացումներն ու Հայաստան-Սփյուռք համագործակցությանն առնչվող հարցեր:


© 2009 ARMENPRESS.am