Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

19:28, 12 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 12-ին րեկոյան հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են Ադրբեջանի Հանրապետության կողմից 1994թ. Զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ հարձակման և քաղաքացիական բնակչության դեմ ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրադրության կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Անվտանգության խորհրդի անդամները հանդես են եկել զեկույցներով: Արձանագրվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ զինված ուժերը կատարել են իրենց առջև դրված խնդիրները: ԼՂՀ պաշտպանության բանակը հաղթական է գործել՝ կասեցնելով Ադրբեջանի ագրեսիան և խափանելով նրա պլանները:

Քննարկված հարցերի վերաբերյալ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տվել է համապատասխան հանձնարարականներ:


© 2009 ARMENPRESS.am