Թուրք-ադրբեջանական տանդեմը Եվրոպայի սրտում զբաղված է հակահայկական, ռասիստական գործունեությամբ

14:15, 11 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-ադրբեջանական տանդեմը ժողովրդավար Եվրոպայի սրտում զբաղված է ռասիստական գործունեությամբ: Շվեդիայի թուրք աշխատավորների կազմակերպությունների միությունը շվեդաբնակ ադրբեջանցիների հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի կապակցությամբ «Թուրք` արթնացիր» կոչերով հակահայկական ակցիա են անցկացրել:

Ինչպես հաղրոդում է «Արմենպրես»-ը, Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի Սերգել հրապարակում կազմակերպված ակցիայի ժամանակ Ֆեդերացիայի փոխնախագահ, երկրորդ նախագահ Բարբարոս Լեյլանին հայտարարել է, թե «եկել է թուրքական հանրապետությունների միավորվելու ժամանակը, այն արդեն հասունացել է»:

Լեյլանին համոզմունք է հայտնել, թե իրենց զավակները կմիավորեն «թյուրքական աշխարհը»: «Թուրքն արթնանում է, հայ շների վերջը կտրվի, մահ հայ շներին, մահ, մահ», -ասել է նա:

Բարբարոս Լեյլանին, որը ներկայացել է որպես «թյուրքմենի զավակ», շնորհակալություն հայտնելով բոլորին ակցիային մասնակցելու համար, ասել է. «Սրանով մենք բոլոր սկանդինավյան երկրներին, Եվրոպային ցույց ենք տալիս, որ մենք արյուն չենք սիրում, բայց պատրաստ ենք արյուն թափելու»:


© 2009 ARMENPRESS.am