ԼՂ-ում խաղաղության հաստատման համար եկել է ժամանակը. Ուորլիք

22:32, 8 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս բոլոր զոհերից հետո ժամանակն է դադարեցնել հակամարտությունը և աշխատել բանակցային կարգավորման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման գրառում թվիթերյան իր միկրոբլոգում կատարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Ժամանակն է Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման համար»,- նշել է ամերիկացի համանախագահը:


© 2009 ARMENPRESS.am