ՀՀ նախագահին անմիջապես զեկուցվել է ԼՂ և Ադրբեջանի միջև շփման գծում իրավիճակի լարման մասին

12:21, 2 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Նախագահին անմիջապես զեկուցվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում իրավիճակի լարման մասին, և առաջիկա ժամերին Նախագահ Սարգսյանի ինքնաթիռը վայրէջք կկատարի Երևանում: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:

«ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալու ճանապարհին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին անմիջապես զեկուցվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում իրավիճակի լարման մասին: Մոտակա ժամերին Հանրապետության Նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարելու Երևանում»,- նշեց Նախագահի մամուլի քարտուղարը: 


© 2009 ARMENPRESS.am