Ռադայի կոմիտեն հավանություն է տվել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզմանը

21:20, 30 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Գերագույն ռադայի արտասահմանյան գործերի հարցերով կոմիտեն հավանություն է տվել ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզմանն առնչվող բանաձևի նախագծին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ինտերֆաքսը, այս մասին հայտնել է Украинская правда-ն: Ուկրաինական խորհրդարանի պաշտոնական կայքում համապատասխան տեղեկատվությունը ներկայումս բացակայում է:

 

Լուսանկարը` ТАСС


© 2009 ARMENPRESS.am