Ազատամարտիկ Դավիթ Սարապյանի հարազատ դպրոցն անցկացրել է նրա 50-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ

20:22, 30 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում մարտի 30-ին կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Արցախյան ազատամարտի մասնակից, ազատագրական շարժման գործիչ, գրող Դավիթ Սարապյանի ծննդյան 50 ամյակին: Հուշ-ցերեկույթի անցկացման վայրը պատահական չէր ընտրված. հենց այս դպրոցում է սովորել ազատության մարտիկ Դավիթ Սարապյանը:

Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը, բարձրաստիճան  սպաներ, ազատամարտիկներ և այլ հյուրեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, դպրոցի աշակերտները ներկայացրել են Դավիթ Սարապյանի անցած մարտական ուղին, հայրենասիրական ոգով տոգորված երգեր ու բանաստեղծություններ ձոնել նրա հիշատակին: Իսկ ազատամարտիկի ծառայակից ընկերները մարտի դաշտից Դավիթ Սարապյանի մասնակցությամբ հետաքրքիր դրվագներ են պատմել:

 


© 2009 ARMENPRESS.am