Սաակաշվիլիի ուկրաիներեն խոսքին հետևել են հեգնական մեկնաբանություններ

20:01, 30 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին տարածաշրջանի դատախազի հրաժարականի թեմայով հրավիրված ասուլիսի ժամանակ փորձել է լրագրողների հետ շփվել ուկրաիներեն: Սակայն, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, նահանգապետը չի կարողացել հակիրճ ներկայացնել իր միտքը, ինչին հետևել են  ինտերնետով ասուլիսին հետևողների հեգնական մեկնաբանությունները:    

YouTube-ում տեղադրված տեսանյույթի ժողովրդականությունն ու դիտումների թիվը գնալով ավելանում է: «Դե վերջ, ինչ գիտեի, պատմեցի»,- հեգնանքով նկատել են սոցցանցերի օգտատերերը:


© 2009 ARMENPRESS.am