69 տարեկան հասակում վախճանվել Է օսկարակիր դերասանուհի Փաթի Դյուկը

11:01, 30 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 29-ին 69 տարկան հասակում վախճանվել Է ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի, «Օսկար», «Ոսկե գլոբուս» եւ «Էմմի» մրցանակների դափնեկիր Փաթի Դյուկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով France-Presse գործակալությանը:

«Այս առավոտ մեր սիրելի կինը, մայրը, տատիկը, հրաշալի դերասանուհին, հումանիտար գործիչն ու հոգեկան առողջության ռեկորդակիր Աննա Փաթի Դյուկ Փիրսը փակեց իր աչքերը, նրա ցավը հանդարտվեց, եւ նա համբառնաց մի հրաշագեղ վայր»,- հայտարարել Է Դյուկի որդին՝ դերասան Շոն Ասթինը: Ինչպես հայտարարել Է Դյուկի կառավարիչը, դերասանուհու մոտ սեպսիս Էր զարգացել:   

Դերասանուհին «Օսկար» մրցանակ Է ստացել 16 տարեկանում «Հրաշք գործած աղջիկը» ֆիլմում քաղաքական ակտիվիստուհի Հելեն Քելլերի դերի համար: Դերասանուհուն նաեւ խոշոր պարգեւներ են բերել նրա աշխատանքները «Ես, Նատալինս», «Իմ թանկագին Չառլի», ինչպես նաեւ «Կապիտաններ եւ թագավորներ» ֆիլմերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am