ՀՀ ԳԱԱ-ն կհամագործակցի Իրանի առաջատար բուհերի հետ

15:36, 18 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության նախարարության պատվիրակությունը մարտի 18-ին այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա՝ քննարկելու կրթության ոլորտում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից, ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ-ի առանձնահատուկ դերակատարությունը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության ոլորտում: Հանդիպման ընթացքում քննարկվել են մագիստրոսական և ասպիրանտական կրթության և հետագա համատեղ համագործակցության հնարավորությունները:

Կրթության ոլորտում հայ-իրանական համագործակցությունը խորացնելու նպատակով  կողմերը համաձայնության են եկել ՀՀ ԳԱԱ և իրանական առաջատար բուհերի միջև համագործակցության համաձայնագրեր կնքելու: 


© 2009 ARMENPRESS.am