ԵՄ-ի դեսպանները որոշեցին կես տարով երկարացնել ՌԴ-ի համար կազմված սեւ ցուցակի գործողությունը

15:25, 9 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության 28 երկրների  դեսպանները մարտի 9-ին Բրյուսելում կայացած հերթական նիստում որոշում են ընդունել կես տարով երկարացնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի արեւելքի ինքնահռչակ հանրապետությունների համար կազմված սեւ ցուցակի գործողությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է ԵՄ-ի Խորհրդի մի աղբյուր:

«ԵՄ-ի երկրների դեսպաններն այսօր հավանություն տվեցին կես տարով սահմանափակիչ միջոցները երկարացնելուն»,- ասել Է նա, նշելով, որ այժմ այդ որոշումը պետք Է պաշտոնապես հաստատվի ԵՄ-ի բոլոր 28 երկրների կողմից, իսկ այնուհետեւ հրապարակվի հանրակցության Պաշտոնական հանդեսում:

 Դիվանագետի խոսքով՝ սեւ ցուցակից բացառվել Է երեք մարդ, այդպիսով, պատժամիջոցները երկարաձգվել են ՌԴ-ի եւ Ուկրաինայի 146 քաղաքացիների նկատմամբ: Բացի այդ, պատժամիջոցները կշարունակեն գործել 37 կազմակերպությունների նկատմամբ:

Լուսանկարը`AP


© 2009 ARMENPRESS.am