Պուտինը եւ Եգիպտոսի նախագահը քննարկել են Սիրիայի հրադադարը

16:10, 7 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում Եգիպտոսի իր պաշտոնակից Աբդել Ֆաթահ աս Սիսիին տեղեկացրել Է Սիրիայում հրադադարի հետ կապված իրադրությանը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

«Ռուսաստանի նախագահը Եգիպտոսի իր պաշտոնակցին հանգամանորեն տեղեկացրել Է այն ջանքերի մասին, որոնք Սիրիայում գործադրվում են ս.թ. փետրվարի 27-ից մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի՝ որպես Սիրիայի աջակցման միջազգային խմբի համանախագահների համատեղ հայտարարության իրականացման համատեքստում: Վլադիմիր Պուտինն ընդգծել Է, որ հրադադարի պայմանների ապահովումը ներքին իրադրության նորմալացման, հումանիտար իրադրության բարելավման հանգուցային գործոնն Է»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Նշվել Է «բոլոր անհրաժեշտ պայմանների ստեղծման կարեւորությունը Եգիպտոս ռուսական ինքնաթիռների թռիչքների վերսկսման եւ տուրիստների փոխանակման համար»:


© 2009 ARMENPRESS.am