«Ֆենեբախչե»-«Լոկոմոտիվ» խաղում անվտանգությունն ապահովելու համար Ստամբուլում կաշխատեն նաև ռուս ոստիկանները

21:50, 12 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում կայանալիք Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի «Ֆենեբախչե»-«Լոկոմոտիվ Մոսկվա» հանդիպման ժամանակ անվտանգությունն ապահովելու համար մարզադաշտում կաշխատեն նաև ռուս ոստիկաններ: Հանդիպումը կայանալու է փետրվարի 16-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Р-Спорт-ը, համապատասխան խնդրանքով ռուս գործընկերներին դիմել է Թուրքիայի ոստիկանությունը: Խաղի նկատմամբ անչափ մեծ հետաքրքրությունը հաշվի առնելով Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը որոշել է իր ծառայողներին ուղարևկել ստամբուլ` օգնելու թուրք գործընկերներին:

Ռուս-թուրքական հարաբերությունները կտրուկ սրվել նախորդ տարեվերջին Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում ռուսական ինքնաթիռը խոցելուց հետո:


© 2009 ARMENPRESS.am